Ավիաընկերությունից հերքում են՝ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չունի. մանրամասներ՝ Մոսկվա-Երևան չվերթից
Մոսկվա - Երևան SU1864 չվերթի օդանավի հրամանատարը որոշում է կայացրել օդանավակայան վերադառնալու մասին՝ կին ուղևորներից մեկի առողջական վիճակի հանկարծակի վատթարացման պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ինքնաթիռն օդ բարձրանալուց անմիջապես հետո: Բորտուղեկցորդուհիները նրան առաջին օգնություն են ցուցաբերել ինքնաթիռում, ապա օդանավակայանում հանձնել բժիշկների հսկողությանը։
Ավիաընկերությունից հերքեցին տեղեկություններն այն մասին, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել։
«Թռիչքի սպասման ժամանակը նվազեցնելու համար, որը կպահանջվեր ինքնաթիռի վերալիցքավորման համար, որոշում է կայացվել թռիչքը կատարել պահեստային օդանավով, որի նախապատրաստումը սկսվել է վերադարձող ինքնաթիռի վայրէջքից առաջ»,- տեղեկացրին ավիաընկերությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Երևան SU1864 չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ինչո՞ւ էր ընդհատվել չվերթը
Մոսկվա-Երևան SU1864 չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Զգուշացե՛ք, խարդախություն է. ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական խարդախության մասին: «Զգուշացե՛ք, խարդախություն է: Վերջին օրերին բազմաթիվ քաղա...
ԴԱՀԿ-ն հայտարարություն է տարածել տուգանքների հետ կապված
«Հարգելի’ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություննե...
ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ․ ԿԽՄԿ-ն մանրամասնում է
Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. «Լուրերի» տ...