ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Զգուշացե՛ք, խարդախություն է. ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական խարդախության մասին:
«Զգուշացե՛ք, խարդախություն է:
Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք, խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- նշվում է հաղորագրության մեջ:



Նմանատիպ հոդվածներ
Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ինչո՞ւ էր ընդհատվել չվերթը
Մոսկվա-Երևան SU1864 չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տե...
Ավիաընկերությունից հերքում են՝ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չունի. մանրամասներ՝ Մոսկվա-Երևան չվերթից
Մոսկվա - Երևան SU1864 չվերթի օդանավի հրամանատարը որոշում է կայացրել օդանավակայան վերադառնալու մասին՝ կին ուղևորներից մեկ...
ԴԱՀԿ-ն հայտարարություն է տարածել տուգանքների հետ կապված
«Հարգելի’ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություննե...
ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար այսուհետ «Հաշվեհամար» դաշտը ենթակա է պարտադիր լրացման
Հայաստանի ավտոպահովագրողների բյուրոն հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնք...