2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն. Կոտանյանը՝ Նոր Նորքում կատարվողի մասին
Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն: Այս մասին հայտնում է Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։
Նշվում է, որ ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։
Ժամանել են մեծ թվով կարմիր բերետներ։
Նմանատիպ հոդվածներ
Որ կազմակերպությունն է իր վրա վերցրել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը. ԶԼՄ-ներ
«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ռուսաստանում արգելված «Իսլամական...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Կրոկուս Սիթի Հոլլ»-ը՝ ներսից
Համացանցում լայնորեն հրապարակում են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչ իրավիճակ է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում ահաբեկչությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր տվյալներ. ինչ իրավիճակ է «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում ահաբեկչությունից հետո
«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 477 մարդ և 183 միավոր տեխնիկա, ասվում է Ռուսաստանի ԱԻՆ...
Արդանիշում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. ՊՆ-ից մանրամասնում են
Արդանիշում (Գեղարքունիքի մարզ) դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիր...