ՏԵՍԱՆՅՈՒԹ. The Times-ը հրապարակել է Կիևի ուղղությամբ գիշերային հարձակումից կադրեր

The Times-ը հրապարակել է Կիևի ուղղությամբ գիշերային հարձակումից կադրեր: Այս մասին հայտնում են ուկրաինական թելեգրամյան ալիքները:


Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիշերը Կիևը հրթիռակոծվել է, ինչի հետևանքով վիրավորվել է 13 մարդ։ 


«Կիևում հրթիռային հարձակման հետևանքով տուժել է 13 մարդ, 6 հոգի Սվյատոշինսկի շրջանում, 7-ը՝ Շևչենկովսկի շրջանում։ 4 մարդ հոսպիտալացվել է։ Մահվան դեպքեր չկան», - ասել են տեղի վարչակազմի ներկայացուցիչները:


Քաղաքի երեք թաղամասերում խոցված ռուսական հրթիռների բեկորներն ընկել են բնակելի շենքերի, ձեռնարկությունների և մեքենաների վրա։


ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել հարվածները։


Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում այսօր պայթյուններ են հնչել։ Մարզպետի խոսքով՝ հինգ մարդ վիրավորվել է։ Հարձակումից հետո քաղաքում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։


Քաղաքականություն

Պատահարներ