ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամենամեծ հարձակումը՝ պատերազմի ընթացքում. ուկրաինական ДнепроГЭС-ի հրթիռակոծությունը և դրա հետևանքները

Համացանցում հայտնվել են մարտի 22-ին ДнепроГЭС-ի հրթիռակոծությունից և դրա հետևանքներից նոր կադրեր:


Մարտի 22-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա՝ թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, այդ թվում՝ երկրի ամենամեծ ԴնեպրոՀԷԿ-ը: Կայանը դադարեցրել է աշխատանքը։ Երկրի յոթ շրջաններում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են տեղի ունեցել: Կիևը հարվածն անվանել է վերջին ժամանակների ամենամեծ հարձակումը, եթե ոչ ամենամեծը ողջ պատերազմի ընթացքում: Ռուս զինվորականները խոստովանել են, որ ուկրաինական էներգետիկ օբյեկտները եղել են զանգվածային հարվածի թիրախ։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ռուս զինվորականները արձակել են տարբեր տեսակի մոտ 90 հրթիռ և ավելի քան 60 կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Այս թվերը հաստատել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։ Նրանք խոստովանել են, որ 151 օդային թիրախներից միայն 92-ն է խոցվել:


Ամենամեծ վնասը, ըստ Ուկրաինայի իշխանությունների և էներգետիկայի ոլորտի աշխատողների, կրել է Խարկովի ենթակառուցվածքը։ Քաղաքում էլեկտրաէներգիայի ամբողջական կորուստ է եղել:


Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ժամանակ ավերվեց Կախովկայի հիդրոէլեկտրակայանը։ Դա հանգեցրեց աղետալի հետեւանքների։

Քաղաքականություն