ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության պարզաբանումը՝ զուգարանում թաքնված սկանդալային ակտիվիստի հետ կապված միջադեպի մասին. Sputnik

Սոցցանցերի հայկական տիրույթում տեսանյութ է հայտնվել իշխանամետ ակտիվիստ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ։ Նա փորձում է դպրոցի զուգարանում թաքնվել իրեն «հետապնդող» բլոգեր Արթուր Չախոյանից, որն էլ հենց հրապարակել է համապատասխան կադրերը:


Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այս տարվա փետրվարին Բաղդասարյանը դիմել է իրավապահներին, այդ դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, Բաղդասարյանը ճանաչվել է տուժող։ Քրեական վարույթի շրջանակում քննիչը կայացրել է Ռոման Բաղդասարյանի նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ որոշում, որը ուղարկվել է ոստիկանություն՝ այն ապահովելու նպատակով։


Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես և ինչու է Բաղդասարյանը մտել դպրոցի շենք, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է, քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի խոսքով՝ ո՛չ Բաղդասարյանը, ո՛չ Չախոյանը և ո՛չ էլ այլ անձինք իրավունք չունեն առանց թույլտվության մտնել այնտեղ:



Քաղաքականություն

Պատահարներ