ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլի 5-ից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %–ով. ՆԳՆ
ՆԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ գերատեսչության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %–ով:
Համապատասխան հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 5-ից՝
«-Եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30 տոկոսով:
Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):
Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։
Կամ արձանագրված խախտման համար եթե կայացվել է 20 000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, ապա կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 14000 դրամ։
15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում և պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։
Վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ, որն ուղարկվելու է վարորդին, ներկայացված կլինի տուգանքի նվազեցման տոկոսայնությունը։
Համակարգը գործելու է ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների դեպքում։
Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանյան լճի շրջակայքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը
Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը. բարեկարգման ծրագրին հաջորդել է կանաչապատմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Գետավան գյուղի ազատամարտիկների հուշահամալիրը
Ամբողջապես հայաթափված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են ոչնչացնել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «Կրոկուսի» անվտանգության աշխատակիցը հանգստացնում ամբոխին՝ փրկելով նրանց ահաբեկչության ժամանակ
Ականատեսները պատմել են «Կրոկուսի» անվտանգության աշխատակցի մասին, ով օգնել է շփոթված մարդկանց դուրս գալ ահաբեկչության ժամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավոր ահաբեկչի հարցաքննությունը՝ վերակենդանացման բաժանմունքում
Վիրավոր 19-ամյա Ֆայզով Մուհամմադսոբիրի հետ հարցազրույցի տեսանյութը հենց վերակենդանացման բաժանմունքում.Նրան հարցաքննում ե...