ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Գետավան գյուղի ազատամարտիկների հուշահամալիրը
Ամբողջապես հայաթափված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են ոչնչացնել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող համալիրները եւ հուշարձաններ։ Հայտնում է Հայքի մշակութային օմբուդմեն, ադրբեջանագետ Հայկ Ավանեսովը իր ֆեյսբուքյան էջում:
«Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում այս անգամ էլ հայտնվեց Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հուշարձանների բացումը տեղի ունեցել 2016 թ.-սեպտեմբերի 7-ին։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները» ,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանյան լճի շրջակայքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը
Երևանյան լճի հարակից տարածքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը. բարեկարգման ծրագրին հաջորդել է կանաչապատմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրիլի 5-ից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %–ով. ՆԳՆ
ՆԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ գերատեսչության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քանդել են Արցախի ԱԺ շենքը
Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկված Արցախի ԱԺ շենքը: Ինչպես գրում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «Կրոկուսի» անվտանգության աշխատակիցը հանգստացնում ամբոխին՝ փրկելով նրանց ահաբեկչության ժամանակ
Ականատեսները պատմել են «Կրոկուսի» անվտանգության աշխատակցի մասին, ով օգնել է շփոթված մարդկանց դուրս գալ ահաբեկչության ժամ...