Հյուսիսային կիսագնդում ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար քան գիշերվանը․ Սուրենյան
Այսօր գարնանային գիշերահավասարի և աստղագիտական գարնան առաջին օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Վաղվանից սկսած հյուսիսային կիսագնդում ցերեկվա տևողությունը կլինի ավելի երկար քան գիշերվա տևողությունը»,- գրել է նա։