ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք՝ թուրքական ֆուտբոլային ակումբի երկրպագուների և մյուս ակումբի ֆուտբոլիստների միջև
Թուրքական «Տրաբզոնսպոր» ֆուտբոլային ակումբի երկրպագուները խաղից հետո, որում իրենց թիմը պարտվել էր, վազել են խաղադաշտ և հարձակվել «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Թիմերի միջև հանդիպումը Թուրքական Սուպերլիգայի շրջանակներում տեղի է ունեցել կիրակի Տրապիզոնում: Խաղն ավարտվել է «Տրաբզոնսպորի» պարտությամբ՝ 2:3 հաշվով:
Հանդիպման ավարտից հետո խաղադաշտ է դուրս եկել երկրպագուների բազմությունը, նրանց մի մասը հասցրել է հարձակվել «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների վրա, երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուք է սկսվել, մրցավարները փորձել են բաժանել նրանց: Խաղացողները շտապել են դեպի հանդերձարաններ, մինչ շշեր և այլ իրեր էին նետում իրենց ուղղությամբ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ում հայտնել է միջադեպի մասով սկսված հետաքննության մասին, կպարզվի խաղադաշտ դուրս եկած երկրպագուների ինքնությունը:
«Ֆուտբոլային դաշտում բռնությունն անթույլատրելի է», - նշել է նախարարը:
Հրապարակվել են նաև տեսակադրեր։