Հայտնի է, թե որ մայրաքաղաքի օդն է աշխարհում ամենակեղտոտվածը
Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որը ներառում է Նյու Դելին, ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված օդով մայրաքաղաքը, իսկ ամենաաղտոտված օդով քաղաքը հնդկական Բեգուսարայն է։ Այս մասին ասվում է 2023 թվականի օդի համաշխարհային որակի ուսումնասիրության վերբերյալ զեկույցում, որը պատրաստել է շվեյցարական IQAir կազմակերպությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Դելիում PM2,5-ի մակարդակը 2022 թվականի 89,1 միկրոգրամ/խմ ցուցանիշից 2023 թվականին հասել է 92,7 մկգ/խմ-ի»,- ասվում է զեկույցում: Այսպիսով, PM2,5-ի (մանր մասնիկներ, որոնք կարող են խորը ներթափանցել շնչառական համակարգ և առաջացնել առողջական խնդիրներ) կոնցենտրացիան քաղաքի օդում զգալիորեն գերազանցում է անվտանգ սահմանը՝ 60 մկգ/խմ:
Հետազոտության մեջ նշվում է, որ 2018 թվականից ի վեր Հնդկաստանի մայրաքաղաքը չորս անգամ դասվել է աշխարհի ամենաաղտոտված օդով մայրաքաղաքների շարքը։
Միաժամանակ Բիհար նահանգում գտնվող հնդկական Բեգուսարայը ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված ագլոմերացիան (քաղաք՝ արվարձաններով)։
Նմանատիպ հոդվածներ
180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ
«Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314...
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». Բեգոյան
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». այս մասին այսօր Երևանի քա...
Հայաստան հզոր ցիկլոն է ներթափանցում
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետ...
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադր...