Հյուսիսային Կորեան անցած տարվանից ՌԴ է ուղարկել մոտ 7 հազար կոնտեյներ զինամթերք
Հյուսիսային Կորեան անցած տարվանից Ռուսաստան է ուղարկել մոտ 7 հազար կոնտեյներ՝ զինամթերքով և այլ ռազմական սարքավորումներով: Այս մասին հայտարարել Է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին վոն Սիկը, հայտնում է Sky News-ը։
Նա այս հայտարարությունն արել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ ժամեր անց այն բանից հետո, երբ Հարավկորեացի զինվորականները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել երկրի արևելյան ջրային տարածքների ուղղությամբ:
Հարավային Կորեայի պաշտոնյաների և մասնավոր փորձագետների կարծիքով՝ դրա դիմաց Հյուսիսային Կորեան կարող էր պարենային և տնտեսական օգնություն ստանալ։
ԱՄՆ - ն և Հարավային Կորեան ավելի վաղ Հյուսիսային Կորեային մեղադրել էին պատերազմի ընթացքում Ռուսաստանին արկեր ուղարկելու և այլ ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ Այս պնդումները Ռուսաստանն ու Փհենյանը հերքում են:
Նմանատիպ հոդվածներ
Սկսվել է ՆԱՏՕ-ի` Եվրոպայում ամենամեծ բազայի կառուցումը․ Ռումինիա
Ռումինիայում սկսվել է ՆԱՏՕ-ի` Եվրոպայում ամենամեծ բազայի կառուցումը, որը նախատեսված է 10 հազար զինծառայողի համար: Այս մա...
ՔԱՐՏԵԶ․ Ռուսական վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Մարտական գործողությունների արդյունքում Ավդեևկայի ուղղությամբ գտնվող Տոնենկոե բնակավայրը անցել է ռուսական վերահսկողո...
Հնդկաստանը ստացել է անօդաչուների դեմ պայքարի լազերային համակարգեր. ԶԼՄ
Անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման եւ չեզոքացման բջջային համակարգերի առաջին խմբաքանակն արդեն ստացվել է հնդկական բանակի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խերսոնի մարզում ուղևորներով երթուղային ավտոբուսը գնդակոծվել է
Խերսոնի մարզի Կախովկա քաղաքում Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են երթուղային ավտոբուսը։ Այս մասին Telegram-ի իր ալիքո...