Հնդկաստանը ստացել է անօդաչուների դեմ պայքարի լազերային համակարգեր. ԶԼՄ
Անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման եւ չեզոքացման բջջային համակարգերի առաջին խմբաքանակն արդեն ստացվել է հնդկական բանակի ցամաքային ուժերում։ Այս մասին տեղեկացրել է Times of India թերթը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Համակարգերը, որոնք ստացել են IDD&IS անվանումը, կտեղակայվեն Չինաստանի հետ Հնդկաստանի սահմանին: Դրանք ունակ են հայտնաբերելու անօդաչու թռչող սարքեր 5-ից մինչև 8 կմ հեռավորության վրա, ռադիոէլեկտրոնային խանգարումներով խոցման շառավիղը հասնում է 2-ից մինչև 5 կմ-ի, իսկ ոչնչացումը բարձր էներգետիկական լազերով՝ 800 մետրի:
«Այս համակարգերը Հնդկաստանի բանակում արդեն առկա ՀՕՊ միջոցների մոդիֆիկացիան են, որոնք ստեղծել են Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպությունը (DRDO) եւ Bharat Electronics ընկերությունը՝ անօդաչուների դեմ պայքարի վերլուծության հիման վրա, որն իրականացվել է ադրբեջանա-հայկական զինված հակամարտության եւ Ուկրաինայի մարտական գործողությունների ընթացքում։ Մշակվում են IDD&IS-ի կատարելագործված տեսակները»,- նշել են թերթի աղբյուրները։
The Times of India-ի զրուցակիցներն ավելացրել են՝ Հնդկաստանում կատարվում են նաեւ 30-50 կիլովատ հզորությամբ եւ տասնյակ կիլոմետր հեռավորությամբ լազերի ստեղծման աշխատանքներ։
Նրանց խոսքով՝ Հնդկաստանի ԶՈւ-ն ստորագրել է պայմանագրեր անօդաչուների դեմ պայքարի արդյունավետ համակարգեր ստեղծողների հետ՝ այդ թվում անօդաչուների կառավարման արբանյակային ալիքների խանգարումների, խախտումների եւ լազերային զենքով դրանց ոչնչացման ճանապարհով։ Հնդկական ռազմաօդային ուժերը կամիկաձե-դրոնների դեմ պայքարի 10 միջոցների ստեղծման մրցույթ է հայտարարել՝ պաշտպանվելու համար տարբեր ուղղություններից եւ օդանավակայաններից հասցվող հարվածներից։
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Ռուսական վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Մարտական գործողությունների արդյունքում Ավդեևկայի ուղղությամբ գտնվող Տոնենկոե բնակավայրը անցել է ռուսական վերահսկողո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խերսոնի մարզում ուղևորներով երթուղային ավտոբուսը գնդակոծվել է
Խերսոնի մարզի Կախովկա քաղաքում Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են երթուղային ավտոբուսը։ Այս մասին Telegram-ի իր ալիքո...
Հյուսիսային Կորեան անցած տարվանից ՌԴ է ուղարկել մոտ 7 հազար կոնտեյներ զինամթերք
Հյուսիսային Կորեան անցած տարվանից Ռուսաստան է ուղարկել մոտ 7 հազար կոնտեյներ՝ զինամթերքով և այլ ռազմական սարքավորումներո...
Կիևի օդանավակայանի շրջանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել․ ականատեսներ
Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Կիևի Ժուլյանի օդանավակայանի շրջանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ականատեսները։«Օդանավակա...