Ղրիմում երկաթուղու վրա ահաբեկչություն է կանխվել. ինչ է հայտնի
Ղրիմում ահաբեկչություն է կանխվել։ Ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ, որը պատրաստվում էր հրկիզել երկաթուղու ռելեի պահարանը ռազմական փոխադրումները խափանելու համար։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն:
«Սիմֆերոպոլում անցկացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1999 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որն ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նախապատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել` հրկիզելով «Ղրիմի երկաթուղի» պետական ձեռնարկության ռելեային պահարանը՝ ռազմական փոխադրումները խափանելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնք պարունակում են նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ:
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ։
ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություններ է կանխել Մոսկվայում և Կարելիայում
Փաստաթղթավորվում է նաև մի կնոջ մասնակցությունը պետական դավաճանությանը։ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածն այդ հանցանքի համար ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է նախատեսում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար` Սյունիքում. հայտնաբերվել են մոխրացած 4 դի
Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com–ը։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մ...
Սյունիքում վթարից մահացածների մարմինները դիահերձարան տեղափոխելիս շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Երեկ՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները Եղեգնաձորի...
Չարլզ 3–րդը մահացե՞լ է. ԶԼՄ
Բրիտանական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ մահացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3 րդ–ը։Բրիտանական առաջատար ԶԼՄ-ներում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Բրազիլացի ակրոբատը ելույթի ժամանակ բարձրությունից ընկնում ցած
Կրկեսում ընկնելու հերթական դեպքը: Այս անգամ Պրիմորսկի երկրամասի Նախոդկայում։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները:...