Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս պահին երթևեկության սահմանափակումներ կան կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ մերկասառույցի պատճառով:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Մարտի 16-ին հայտնել էինք, որ Լարսն ամբողջությամբ փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար եղանակային պայմանների վատթարացման պատճառով:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ. մանրամասներ
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն...
180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ
«Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314...
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». Բեգոյան
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». այս մասին այսօր Երևանի քա...
Covid-ի համավարակի պատճառով ՀՀ–ում կրթության որակի 4% անկում է եղել. քննարկում Դիլիջանում
ՀՀ–ում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վեր...