ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ ճնշում կար. Մարության
ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ քննադատություն և ճնշում կար այն հարցում, որ պետք է քաղաքապետարանում բոլորին հանեմ, նոր մարդկանց բերեմ. այս մասին ԼուրջCast հաղորդման եթերում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա ընդգծել է, որ աշխատողների փոփոխության առումով իշխանափոխությունից հետո ամենաքիչ փոփոխություններն ինքն է արել՝ հույսը դնելով մարդկանց գիտակցության փոփոխման վրա:
«Ես իմ վարքագծով երևի թե միակն էի իշխանության մեջ, որ եկավ ու ասեց (քաղաքապետարանում առաջին մեծ ժողովի ժամանակ), որ նախորդ իշխանությունների օրոք աշխատած և իրենց գործին լավ տիրապետող մասնագետները, չի նշանակում, որ ամբողջ օրը մտածել են, որ պետք է ինչ որ վատ բան անեն: Ասել եմ՝ հակառակը, մենք պետք է այս բոլորիս մտածելակերպը փոխենք, որ այսուհետ բոլորս պետք է աշխատենք ի բարօրություն: Ամեն օր այդ ուղղությամբ աշխատել եմ, և ստացել եմ շատ լավ արդյունք», - նշել է Մարությանը:
Նրա պնդմամբ՝ իր օրոք քաղաքապետարանն այն մարմինն էր որն ընդհանրապես ձախողում չի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
«Այդ որոշումը ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր». Հայկ Մարության
2018-ին Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ Երևանի քաղաքապետ և կուսակցության ներսում կար քննարկում, որ պետք է նա լինի. այս մ...
ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի. Զախարովա
Մոսկվան Հայաստանի հետ շփումների ընթացքում քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանին հակառուսական կուրս ներքաշելու հար...
Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Երևանի «...