Մոսկվայի օդանավակայանները վերադարձել են բնականոն աշխատանքի
«Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները վերադարձել են բնականոն աշխատանքի։ Այս մասին հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։
Մոսկվայի ժամանակով ժամը 11:15-ին Դոմոդեդովոյի, Վնուկովոյի և Ժուկովսկու համար ժամանակավոր սահմանափակումները հանվել են։ Միջոցառումները ներդրվել են քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է գերատեսչությունը։
Սահմանափակումները մտցվել են Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի խոցման մասին տեղեկությունից հետո։ Կիրակի օրը մայրաքաղաքի երկնքում արդեն հինգ անօդաչու թռչող սարք են խոցել, ինչի մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ. մանրամասներ
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն...
180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ
«Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314...
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». Բեգոյան
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». այս մասին այսօր Երևանի քա...
Covid-ի համավարակի պատճառով ՀՀ–ում կրթության որակի 4% անկում է եղել. քննարկում Դիլիջանում
ՀՀ–ում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վեր...