Արթիկում բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. հայտնի է պատճառը
Մարտի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Արտակ Մնացականյանը ապօրինի թմրանյութ է իր մոտ պահում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը, որի տեղեկություններով՝ Մնացականյանը Թալին խոշորացված համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարն է։
Նույն օրը ոստիկանության Արթիկի բաժնում ստեղծվում է օպերատիվ խումբ և ոստիկանները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ նա գտնվում է Շիրակի մարզում։ Արթիկի ոստիկանները թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու, պատրաստելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արթիկի Սասունցի Դավիթ և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության բաժին։
Տեղում անձնական խուզարկությամբ Ա.Մնացականյանի վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 1.57 գրամ քաշով կանաչավուն, յուրահատուկ հոտով, բուսական զանգված։
Արտակ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կանեփ» տեսակի բույսի չորացած թփեր, որոնք անցած տարվա սեպտեմբերին քաղել է Մաստարա բնակավայրի «Ֆերմաներ» կոչվող տարածքում վայրի աճած կանեփի թփերից, չորացրել և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի փաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ
«Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314...
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». Բեգոյան
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». այս մասին այսօր Երևանի քա...
Covid-ի համավարակի պատճառով ՀՀ–ում կրթության որակի 4% անկում է եղել. քննարկում Դիլիջանում
ՀՀ–ում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վեր...
Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ. մանրամասներ
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն...