ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Եղեգնավանում մեքենան շրջվել է և բռնկվել. ավտոմեքենայում հայտնաբերվել է դի
Արարատի մարզի Եղեգնավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պատահարը եղել է մարտի 15–ին` ժամը 23:49–ի սահմանում, ահազանգով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է մարտի 16–ին, ժամը 00։12-ին, մարվել՝ 00։30-ին: Այրվել է ավտոմեքենան։
Ավտոմեքենայում հայտնաբերվել է 30–ամյա Վ․ Բ․–ի դին։



Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար` Սյունիքում. հայտնաբերվել են մոխրացած 4 դի
Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com–ը։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մ...
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 ամսական երեխա է մահացել
Մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում է shamshy...
Սյունիքում վթարից մահացածների մարմինները դիահերձարան տեղափոխելիս շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Երեկ՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները Եղեգնաձորի...
Չարլզ 3–րդը մահացե՞լ է. ԶԼՄ
Բրիտանական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ մահացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3 րդ–ը։Բրիտանական առաջատար ԶԼՄ-ներում...