«00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած՝ աճուրդով վաճառված «գոլդ» համարանիշներից ձեռքբերողներից մեկը եղել է իշխանամերձ օղակներից։
Լրատվականին հաջողվել է պարզել, որ Երևանում շրջող «00 DD 000» համարանիշով Rolls-Royce Specter մակնիշի ավտոմեքենան պատկանում է Սամվել Ալեքսանյանի փեսային՝ Դավիթ Դավթյանին։ Վերջինս «Моя семья» ընկերության տնօրենի որդին է։
Մեքենայի շուկայական արժեքը շուրջ 700.000 ԱՄՆ դոլար է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյուս «գոլդ» համարանիշը՝ «00 ՕՕ» ձեռք է բերել Գորիսի համյնքապետ Առուշ Առուշանյանի հայրը, որը վարում է Գորիսի համայնքապետը ու արդեն հասցրել է տուգանվել պարեկների կողմից՝ խմած այն վարելու համար։ Ավելին, մեկ տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից։
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ. մանրամասներ
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն...
Covid-ի համավարակի պատճառով ՀՀ–ում կրթության որակի 4% անկում է եղել. քննարկում Դիլիջանում
ՀՀ–ում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վեր...
Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ. հայտնի է պատճառը
Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից լրագրողների հետ զրույցում փոխանցեցին...
180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ
«Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314...