«Եկան, ասեցին` վատ լուր». Կոմիտասի շուկայի վաճառողներն անելանելի վիճակում են
Մարտի 8-ի նախօրեին Կոմիտասի շուկայի վաճառողներին «անակնկալ» են արել` հայտնելով, որ պետք է ազատեն շուկայի տարածքը։ Աշխատողներն անելանելի վիճակում են հայտնվել, չգիտեն` ինչ անել, ուր գնալ։
«Եկան, ասեցին` վատ լուր. մինչև մարտի 15-ը պետք է ազատեք տարածքը։ Բոլորը խառնվեցին իրար, նոր ասացին` մի 25 օր ժամանակ ենք տալիս, ձեր ապրանքի ու ձեզ համար տեղ գտեք», -«Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է շուկայի վաճառողուհիներից մեկը։
Վաճառողները պահանջ-խնդրանք ունեն` մինչև տարվա վերջ ժամանակը երկարացնեն։ Ասում են` ցրտին կանգնել, սառել են, հիմա ցանկանում են գոնե սեզոնային մրգերն ու բանջարեղենը կարողալ վաճառել։
Նրանք շուկայում օրվա վճար են տալիս` 2000-3000 դրամ։ Սա այնքանով է ձեռնտու, որ հարկային դաշտի հետ կապ չունեն, իսկ խանութներում վաճառելու համար պետք է և՛ խանութին վարձավճար տան, և՛ ՊԵԿ-ին։
«էդ քանի՞ տոկոս օգուտ ունենք, որ 5 տոկոս տանք հարկայինին, 10 տոկոս տանք խանութի վարձ։ Մեզ աշխատացնում են «ռաբի» պես, ամբողջը տանք սրան- նրան։ Ո՞նց անենք, որտե՞ղ ծախենք»,-դժգոհել է մեկ այլ աշխատակից։
Կոմիտասի շուկայում շատերն իրենց ապրանքը վաճառում են արդեն 30-40 տարի, տարածքին սովորել են, ունեն իրենց մշտական հաճախորդները։ Փորձել են տնօրենությունից հասկանալ` ինչ է լինելու շուկայի ճակատագիրը, նույնիսկ առաջարկել են` եթե վերանորոգվելու և կրկին շուկա է դառնալու, պատրաստ են ավելի շատ վճարել հետագայում, միայն թե շարունակեն իրենց գործը։ Սակայն նրանց այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ։
«Ապրելակերպ չունենք, սա էլ բռնեցին, փակեցին, ո՞նց ենք անելու, ո՞նց պետք ա ապրենք։ Դրա հետ միասին ասում են` տրանսպորտը կթանկացնեն, ոնց որ սաղ-սաղ թաղեն»,– հավելել է տարեց վաճառողներից մեկը։
Կոմիտասի շուկայում շուրջ 70 վաճառող կա. նրանց մի մասը գյուղից են բերում իրենց ապրանքը և վաճառում, մի մասն էլ վերավաճառողներ են։
Լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել նաև շուկայի տնօրենության հետ, սակայն զանգերն անպատասխան են մնացել։
«Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով` Կոմիտասի շուկան գնել է «GTB Holding»-ը, որը նաև կառուցում է Արարատի մարզի մետաղագործական գործարանը։
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ. մանրամասներ
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն...
Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ. հայտնի է պատճառը
Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից լրագրողների հետ զրույցում փոխանցեցին...
Covid-ի համավարակի պատճառով ՀՀ–ում կրթության որակի 4% անկում է եղել. քննարկում Դիլիջանում
ՀՀ–ում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վեր...
180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ
«Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314...