Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու պայմանավորվածություն չկա. Միրզոյան
Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված հայցերը հետ կանչելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, ներկայացնելով 2023 թվականին կառավարության ծրագրի կատարողականը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն չկա միջազգային դատարաններից հետ կանչելու միմյանց նկատմամբ ներկայացրած հայցերը»,- ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ տարբեր հարցերի շուրջ տարբեր քննարկումներ կան այն գիտակցումով, ոչ դրանք կարող են ընդհանուր իրադրության, միջավայրի մաս դառնալ։ Ըստ նրա՝ եթե մի կողմը քայլ անի, մյուս կողմը կանի երկրորդ քայլը։
Նրա խոսքով՝ ցանկացած գործողություն կհամակարգվի և հրապարակայնորեն կքննարկվի ընդհանուր դիվանագիտական ջանքերի համատեքստում:
Միրզոյանը հակադարձեց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ ընդգծելով, որ ՀՀ ղեկավարությունը երբեք չի ասել, որ Հռոմի ստատուտը վավերացվել է Ալիևին դատի տալու համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ նման ձևակերպումներ երբեք չեն հնչել Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կարող է հետ կանչել Բաքվի դեմ միջազգային հայցերը փոխադարձության հիման վրա, երբ խաղաղության պայմանագիրը, ըստ էության, պատրաստ լինի:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի. Զախարովա
Մոսկվան Հայաստանի հետ շփումների ընթացքում քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանին հակառուսական կուրս ներքաշելու հար...
ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը սառեցված է, քանի դեռ չունենք հարցերի պատասխանները․ Միրզոյան
Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստ...
«Մենք բոլոր ջանքերը գործադրեցինք, որ ԼՂ հայաթափումը տեղի չունենա». ԱԳ նախարար
«Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ այդ հայաթափումը տեղի չունենա». հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ըս...