ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդի տուրքից անցած տարի մոտ 17 մլրդ դրամ է հավաքագրվել․ ՏԿԵ փոխնախարար
Երեք տարի առաջ օրենքով օդի տուրքի հետ կապված բացառություն սահմանեցինք ու նոր ուղղությունների համար օդի տուրքը ընդհանրապես հանեցինք։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` հավելելով, որ քննարկվել է նաև օդի տուրքը առհասարակ հանելու հնարավորությունը։
Վերջինս խնդրեց ներկայացնել, թե այս առումով ինչ վիճակագրություն կա և ինչպես է այն աշխատել։
«Այս պահին վիճակագրությունը չեմ ներկայացնի, կներկայացնեմ հաջորդ նիստին՝ ավելի հստակ թվերով։ Օդի տուրքի մասով անցած տարի 17 մլրդ դրամի կարգի գումար է հավաքագրվել։ Դա գանձվում է ՀՀ տարածքից ելք անող անձանցից՝ ավիաընկերությունների կողմից։
Այնտեղ կան որոշակի արտոնություններ՝ կապված շառավիղի հետ, կամ օրինակ տրանզիտային քաղաքացիներից չի գանձվում և այլն։ Այդ արտոնությունը աշխատել է մի քանի ուղղություններով, որոնցով մենք ունենք հստակ ուղևորահոսք։ Օդի տուրքը տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներով է կիրառվում, տեղեր կան, որտեղ չի կիրառվում, փոխարենը կիրառվում է համայնքների կողմից հյուրանոցային տուրքեր։
Մեր պարագայում մուտքի վրա մենք այսպես թե այնպես օդի տուրք չենք կիրառում, այլ կիրառում ենք ելքի վրա»,- ասաց ՏԿԵ փոխնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ից դեպի ՌԴ ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՏՏ ոլորտը տարեկան աճել է 47.5 տոկոսով
ՏՏ ոլորտում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, թ...
«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներկրված կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել
«Ռոսսելխոզնադզոր»-ը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի մատակարարման հարց...
Թուրքական արժույթը կրկին էժանացել է և թարմացրել պատմական նվազագույն ցուցանիշը
Թուրքիայի ազգային արժույթը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը։ Այսօրվա տվյալներով` 1 դոլարի փոխարժեքը 32 լիրա է։Վ...