ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկրակելու հրաման կա՞․ հարց՝ Պապիկյանին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամների հետ փակ հանդիպումից հետո գրեթե չպատասխանեց լրագրողների հարցերին։
Լրագրողները հարցնում էին, թե սահմանին կանգնած զինվորը ո՞ր դեպքում կարող է կրակել, Տավուշից գյուղեր հանձելու են, թե ոչ, եւ որ գյուղերը, զորքերի հետքաշման հրաման կա՞, թե՞ ոչ, արդեն հանձնե՞լ են Տավուշի 4 գյուղերը:
Սուրեն Պապիկյանն ի պատասխան ասում էր. «Երեկ վարչապետը բոլոր հարցերին պատասխանել է»:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրեց՝ ՀՀ զինված ուժերին հրամայված չէ չկրակել։
«Ո՛չ, չկրակելու հրաման չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագարողի հարցին՝ կա՞ որոշում, որ զինված ուժերը պետք է դուրս գա Տավուշի չորս գյուղերից՝ պաշպանության նախարարն ասաց, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են իրենց առջև դրված խնդիրը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու դեպքում որտեղ կհայտնվեն ադրբեջանցիները․ ԱԺ պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անձամբ է գնացել Տավուշի մարզ՝ ցույց տալու, թե ինչ տեղի կունենա 4...
ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներից «Փառքի անկունները» հեռացնելու մասին
Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ հրաման, շրջաբերական կամ ցուցում չի եղել «Փառքի անկունները» հանելու վերաբերյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզի գյուղեր հանձնելու մասին
Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին մամուլի...