Դաշնակցական Գագիկ Սարգսյանը «ՔՊ-ի և Մելքոնյանի դեմ ահաբեկչության» գործում իրեն մեղավոր չի ճանաչում

Դաշնակցական Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին` մեր գնահատմամբ մեղադրանքը խիստ վերացական է։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Վահե Եփրիկյանը՝ նշելով, որ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գործողություններ է արել ՔԿ-ի մատնանշած «ահաբեկչության» համատեքստում․


«Ի հեճուկս ՀՀ Քննչական Կոմիտեի տարածած տեսանյութի և պահպանելով նախաքննության գաղտնիությունը` ցանկանում եմ ներկա պահին հայտնել, որ պաշտպանյալս` Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին, մեր գնահատմամբ՝ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Գ. Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ-ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե «... ահաբեկչության դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է։


Լիահույս ենք` հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու և կալանքի հիմքերի բացակայության պայմաններում առաջիկա ժամերին դատարանը կմերժի կալանավորման միջնորդությունը»,- գրել է նա։

Քաղաքականություն