ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում մեկնարկել է AMADEE-24-ի՝ «Հայաստանից դեպի Մարս» գիտարշավը
Հայաստանում մեկնարկել է տիեզերական ոլորտում հեղինակավոր «AMADEE-24»-ի սիմուլյացիոն առաքելության «Հայաստանից դեպի Մարս» վերտառությամբ գիտարշավը, որի գլխավոր հովանավորը «GTB holdings»-ն է։
1 ամիս շարունակ անալոգ տիեզերագնացները կպատրաստվեն դեպի Մարս թռիչքներին։ Շուրջ 200 հետազոտող 25 երկրից ժամանել են Հայաստան՝ մասնակցելու ֆորումին։ Միջոցառմանը մասնակցում է նաև Բոբբի Կանգը, GTB Holdings-ի համահիմնադիրը։
Բարձր պատրաստվածությամբ անալոգային տիեզերագնացների փոքր խումբը, որի անդամներն են Իտալիայից Հայաստան ժամանակ օդատիեզերական ինժեներ Սիմոնե Պատերնոստրոն, Գերմանիայից՝ արհեստական բանականության փորձագետ Կարմեն Քելերը, Իսպանիայից՝ աստղաֆիզիկոս Ինիգո Մունյոզ Էլորսան, Նիդեռլանդներից՝ աստղաֆիզիկոս Թոմաս Վիյենը։ Գիտնականների խումբը ղեկավարում են առողջապահության փորձագետ Անիկա Մեհլիսը և ֆիզիկոս Ռոբերտ Ուայլդը։ Գիտնականները սիմուլյացիոն սկաֆանդրերով տարբեր գիտափորձեր են անցկացնելու՝ հիմք նախապատրաստելով մարդկանց և ռոբոտների մասնակցությամբ Մարսի ապագա առաքելությունների համար։
Հիշեցնենք՝ փորձարկման տեղանքն ընտրվել է Արարատի մարզում՝ Մարսի միջավայրի հետ վերջինիս երկրաբանական և տեղագրական նմանության շնորհիվ։ Հետազոտություններին Հայաստանից երկու աշխատանքային խումբ է մասնակցելու։




Նմանատիպ հոդվածներ
«Дождь»–ը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած մեղադրանքների համար
«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքնե...
90 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը
90 տարեկանում մահացել է Երգիծական թատրոնի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։ Այս մասին գրում է ТАСС–ը:Ն...
Թուրքիայում տղամարդը դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման՝ կատվի դաժան սպանության համար
Ստամբուլի դատարանը տեղի բնակիչ Իբրահիմ Քելողլանին դատապարտել է երկուսուկես տարվա ազատազրկման՝ Էրոս անունով փողոցային կատ...
Հայաստանի մի շարք վայրերում այս պահին որոտում են գարնան առաջին ամպրոպները
Հանրապետության մի շարք շրջաններում այս պահին որոտում են գարնան առաջին ամպրոպները։ Այս մասին գրել է Գագիկ Սուրենյանը...