Հեղեղումներ Ֆրանսիայում. զոհվել է երեք մարդ, կան անհետ կորածներ
Ֆրանսիայի Գար դեպարտամենտի իշխանությունները հաստատել են հեղեղումների հետեւանքով երեք մարդու զոհվելու փաստը։ Հեղեղումները տեղի են ունեցել Ֆրանսիայի հարավ-արեւելքում ուժեղ անձրեւներից հետո։ Չորս հոգի համարվում է անհետ կորած, այդ թվում՝ մեկ տղամարդ եւ նրա երկու երեխաները՝ 4 եւ 13 տարեկան։ Ընտանիքի մայրը փրկվել է եւ հոսպիտալացվել, տեղեկացրել է Euronews-ը։
Տեղեկացվել է, որ մահացածները եւ անհետ կորածները վարորդներ էին, որոնք փորձել էին անցնել հեղեղված կամուրջներն ու որոնց մեքենաները քշել-տարել է ջրի հոսքը։
Շաբաթ օրը «Մետեո Ֆրանսը» տագնապի նարնջագույն մակարդակ է հայտարարել Ֆրանսիայի հարավում՝ ուժեղ անձրեւների պատճառով, կապված Մոնիկա փոթորկի հետ։ Նարնջագույն մակարդակը վտանգի երրորդ մակարդակն է չորս բալանոց սանդղակում եւ կոչ է անում լինել «խիստ զգոն» «սպասվող վտանգավոր երեւույթների պատճառով»։ Խորհուրդ է տրվում խուսափել ճամփորդություններից եւ չմոտենալ ջրատարներին։
Նմանատիպ հոդվածներ
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 ամսական երեխա է մահացել
Մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում է shamshy...
Ողբերգական ավտովթար` Սյունիքում. հայտնաբերվել են մոխրացած 4 դի
Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com–ը։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մ...
Սյունիքում վթարից մահացածների մարմինները դիահերձարան տեղափոխելիս շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Երեկ՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների մարմինները Եղեգնաձորի...
Չարլզ 3–րդը մահացե՞լ է. ԶԼՄ
Բրիտանական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ մահացել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3 րդ–ը։Բրիտանական առաջատար ԶԼՄ-ներում...