Արմավիրում տղամարդը հրկիզել է իր ազգականի ավտոմեքենան
Երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղում ավտոմեքենա են հրկիզել։
Ինչպես հայտնում է կայքը, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, իսկ մինչ այդ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի 9-րդ փողոցում «ԳԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենա է այրվում։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Իրավապահները պարզել են հրկիզողի ինքնությունը, և մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկաններն ու պարեկները 62-ամյա Ջիվան Ս․-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Կարեն Ս․-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կարեն Ս․-ն ու Ջիվան Ս․-ն ազգականներ են։




Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
Դանակահարություն՝ Երևանում. 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, ինչի արդյունքում 18–ամյան տղան մահացել է։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության գործով կասկածյալի ձերբակալության կադրերը
Երեկ՝ մարտի 13-ին, իրավապահները Սյունիքի մարզում հայտնաբերել են Ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած...
Ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել ընթացքից օդաչուների քնած լինելու պատճառով․ Ինդոնեզիա
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը ստուգում է անցկացնում տեղական Baltic Air ավիաընկերության նկատմամբ, որի երկու օդաչ...