Գերմանիայի պաշտպանական բյուջեում մոտ 6 մլրդ եվրոյի պակաս կա. Bild
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է պաշտպանական բյուջեում 4,5–6 մլրդ եվրոյի պակասի մասին, գրում է Bild-ը: Պարբերականի տվյալներով ՝ 2025 թվականի համար Բունդեսվերի կարիքների համար հատկացվել է 52 մլրդ եվրո, այդ գումարն անհրաժեշտ է ավելացնել ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխանելու համար։
ՆԱՏՕ-ի պահանջի համաձայն՝ երկիրը պետք է ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսի պաշտպանության վրա։ Եթե Գերմանիայի պաշտպանական բյուջեն չավելացվի 4,5–6 մլրդ եվրոյով, երկիրը չի կարողանա կատարել դաշինքի պահանջները։ Bild-ի տվյալներով ՝ Գերմանիայի ֆինանսների նախարարությունն առաջարկել է ֆինանսավորման պակասը լրացնել սոցիալական վճարների կրճատման միջոցով։ Սակայն Օլաֆ Շոլցը մերժեց այդ տարբերակը։
Լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ գերմանական բանակին նոր զրահատեխնիկա գնելու, Բյուխել օդանավակայանի վերազինման համար՝ այնտեղ F-35 կործանիչներ տեղակայելու, ինչպես նաև Լիտվայում Բունդեսվերի բրիգադի տեղակայումն ապահովելու համար: 2025 թվականի համար հատկացված միջոցները կբավականացնեն զինվորների աշխատավարձերի, զորանոցային ջեռուցման, տանկերի վերանորոգման եւ այլնի համար: Ընդ որում, սպառազինության մեջ ներդրումների համար կմնա 500 մլն եվրո: Այս կապակցությամբ ենթադրվում է, որ Գերմանիայի բյուջեն առանց պաշտպանության միջոցների ավելացման 25 մլրդ եվրոյով պակասուրդային կլինի:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում տագնապ են հնչեցրել Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի խելահեղ ծրագրի պատճառով
ՆԱՏՕ-ն ստիպված կլինի քննարկել իր զորքերի մուտքը Ուկրաինա, որպեսզի փոխհատուցի Ուկրաինայի զինված ուժերում որակյալ ստորաբաժ...
Ղրիմի երկնքում մոտ 40 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. ինչ իրավիճակ է այս րոպեներին
Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 38 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության...
ՀԱՄԱՍ-ը՝ Իսրայելի հետ 1 օրվա ընթացքում հրադադարի հնարավոր ձեռքբերման մասին
«Եթե Իսրայելը համաձայնի ՀԱՄԱՍ-ի պահանջներին, որոնք ներառում են տեղահանված պաղեստինցիների վերադարձը Գազայի հյուսիսային հա...
Ադրբեջանը սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձ...