ՀԱՄԱՍ-ը՝ Իսրայելի հետ 1 օրվա ընթացքում հրադադարի հնարավոր ձեռքբերման մասին
«Եթե Իսրայելը համաձայնի ՀԱՄԱՍ-ի պահանջներին, որոնք ներառում են տեղահանված պաղեստինցիների վերադարձը Գազայի հյուսիսային հատված եւ մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, դա ճանապարհ կհարթի հրադադարի համաձայնագրի համար առաջիկա 24-48 ժամվա ընթացքում», - AFP-ին հայտնել է շարժման ներկայացուցիչը:
Վերջին ժամանակավոր հրադադարը Գազայում գործել է 2023 թվականի նոյեմբերի 24-ի առավոտից մինչև դեկտեմբերի 1-ի առավոտ։ Այս ընթացքում կողմերը փոխանակել են ավելի քան 100 իսրայելցի պատանդների 200 պաղեստինցի բանտարկյալների հետ, հիմնականում կանայք և երեխաներ:
Փետրվարի վերջին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ հրադադարի մասին համաձայնությունը ձեռք կբերվի «առաջիկա օրերին»: Նա հրաժարվել է բացահայտել համաձայնագրի մանրամասները, սակայն նշել է, որ երկու կողմերի բանակցողներն արդեն համաձայնել են դրա «հիմնական ուրվագծերի» հետ: Այն մասին, որ Գազայում հրադադարը կհաստատվի «մի քանի օրից», հայտնել են նաև Եգիպտոսի իշխանությունները:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ իսրայելական կողմը «հիմնականում ընդունել է» Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորման հետ վեցշաբաթյա զինադադարի առաջարկը: Համաձայնության հասնելու համար Թել Ավիվը ցանկանում է պատանդների ցուցակ ստանալ, ճշտել Է Reuters-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ղրիմի երկնքում մոտ 40 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. ինչ իրավիճակ է այս րոպեներին
Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 38 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության...
Գերմանիայի պաշտպանական բյուջեում մոտ 6 մլրդ եվրոյի պակաս կա. Bild
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է պաշտպանական բյուջեում 4,5–6 մլրդ եվր...
ԱՄՆ-ում տագնապ են հնչեցրել Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի խելահեղ ծրագրի պատճառով
ՆԱՏՕ-ն ստիպված կլինի քննարկել իր զորքերի մուտքը Ուկրաինա, որպեսզի փոխհատուցի Ուկրաինայի զինված ուժերում որակյալ ստորաբաժ...
Բայդենը հնարավոր է համարել Ավդեեւկայից հետո Ուկրաինական այլ քաղաքների կորուստը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառում, որ Ուկրաինայի զինված ուժերն Ավդեևկայից նահանջելուց հետո կարող են կորցնել նաև այլ քաղ...