ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հերթ․ ՀՀ քաղաքացիները մարտի 8-ն անցկացրել են հայ-վրացական սահմանին
Հայ-Վրացական սահման։ Եղբայրական Վրաստան անցնելու համար մարդիկ առավոտից «հերթի» մեջ են։ Այս մասին գրել է բժիշկ Վահե Տեր-Մինասյանը՝ հրապարակելով լուսանկար։
«Էն, որ վրացիները մեղմ ասած իրենց ավելորդ նեղություն չեն տալիս պարզ է։ Բայց տեսնել է պետք նաև մերոնցից շատերի պահվածքը, որն առանց ոչնորմատիվային բառապաշարի նկարագրել պարզապես չի ստացվի…»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ էլ «Ալիք Մեդիայի» աղբյուրը փոխանցել էր, որ տեղում Վրաստանի սահմանը հատել ցանկացող 300-ից ավել մեքենա է կուտակված։
Տեղեկության համաձայն մեքենաների շարասյունը սկսվում է ՀՀ-ի տարածքից, մեքենաներ են շարված «Բարեկամություն» կամրջից մինչև անցակետ։
Տեսանյութը՝ 7or.am-ի։
Լուսանկարը՝ Վահե Տեր-Մինասյանի։