ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արզնի 2-Երևան» ջրատարի վթարի վերացումը խիստ բարդ է․ ջրամատակարարումը կիրականացվի այլ գրաֆիկով
Կորեայի ձորով անցնող «Արզնի 2-Երևան» 900-1000 մմ-ոց մայրուղային ջրատարի լուսանկարներն է հրապարակել «Վեոլիա ջուր»։
«Այստեղից են ջուր ստանում Երևանի Արաբկիր վարչական շրջանն ու Կենտրոնի 25%-ը: Վթարի վերացումը խիստ բարդ է, քանի որ հողի շերտի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, ինչի հետևանքով անանցանելի է ջրատարին մոտեցող ճանապարհը:
Այսինքն՝ նախ պետք է իրականացնել մեծ ծավալի գրունտային աշխատանք և տեղափոխել գետի հունը, ապա նոր անցնել բուն վթարի վերացմանը:
«Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Ջրային կոմիտե՝ տեխնիկա և անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու հարցով և արդեն իսկ ստացել է անհրաժեշտ աջակցությունը՝ համընդհանուր շահերից բխող այս խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար:
Հարգելի' սպառողներ, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ տեղեկացնում ենք, որ մինչև խնդրի վերջնական կարգավորումը, այս օրերին վարչական շրջանների ջրամատակարարումը կիրականացվի փոքր-ինչ այլ գրաֆիկով»,- նշված է հայտարարության մեջ:
Հրապարակման մեկնաբանություններին ի պատասխան «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնել է, որ ջրամատակարարումը կվերականգնվի 21:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալն ընդունեց, որ բռնաբարել է 12 տարեկան աղջկան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 6-ին, շարունակում է քննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 17-ամյա տղային դանակահարելուց հետո հարվածել են ոտքերով, ձեռքերով, մահակով․ Ոստիկանությունը մանրամասնում է
Մարտի 12-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մեքենաներ են մնացել ջրափոսերի մեջ
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Երևանում տրոլեյբուսը հայտնվում հորդառատ անձրևների հե...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 34 ուկրաինացիներ, որոնք փորձում էին սահմանն ապօրինի հատել, ծեծի են ենթարկվել և ձերբակալվել
Ուկրաինայի Չեռնովցիի շրջանում ձերբակալել են 34 տղամարդու տեղափոխող միկրոավտոբուս, որոնք փորձել են ապօրինի հատել Ռումինիա...