18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 34 ուկրաինացիներ, որոնք փորձում էին սահմանն ապօրինի հատել, ծեծի են ենթարկվել և ձերբակալվել
Ուկրաինայի Չեռնովցիի շրջանում ձերբակալել են 34 տղամարդու տեղափոխող միկրոավտոբուս, որոնք փորձել են ապօրինի հատել Ռումինիայի հետ սահմանը: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը։ Տեղեկությունը փոխանցում է РБК-ն։
Ուկրաինայի սահմանապահներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները «Порубное» անցակետի մոտ կանգնեցրել են միկրոավտոբուս, որի բեռնատար խցիկում 34 մարդ է եղել: Ձերբակալության ժամանակ սահմանախախտներն «իրենց հանդուգն են պահել եւ չեն կատարել սահմանապահների օրինական պահանջները», ուստի իրավապահները «ստիպված են եղել ֆիզիկական ներգործության միջոցներ կիրառել»:
Պարզվել է, որ միկրոավտոբուսի ուղևորները Ուկրաինայի քաղաքացիներ են, 12 տարբեր մարզերի 25-40 տարեկան բնակիչներ: Անցակետերը շրջանցելով Ռումինիա առաքելու համար ուղևորներից յուրաքանչյուրը վճարել է 10 հազար եվրո։
Միկրոավտոբուսը վարել է մի տղամարդ, որին ավելի վաղ կասկածում էին մարդկանց անօրինական տեղաշարժը կազմակերպելու մեջ։ Նա հաճախորդներին հավաքել է մեսենջերներից մեկի օգնությամբ։
Կազմակերպչին սպառնում է երեքից ինը տարվա ազատազրկում՝ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով (պետական սահմանով անձանց ապօրինի տեղափոխում): Մյուս ձերբակալվածների նկատմամբ կազմվել են վարչական վարույթներ։
Ավելի վաղ Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր հինգ տղամարդու ձերբակալության մասին, որոնք ուղեւորվում էին դեպի Ուկրաինա-վրացական սահման: Նրանց ուղեկցում էր 15-ամյա մի պատանի, որը լավ էր կողմնորոշվում սահմանամերձ տեղանքում։ Սահմանապահ ծառայության տվյալներով՝ սահմանն ապօրինի հատելու հարցում օգնության համար տղամարդիկ կազմակերպչին վճարել են 3,5 հազարից մինչեւ 4 հազար դոլար:
Անչափահասին հանձնել են ծնողներին, իսկ ձերբակալվածների նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմել։ Սահմանն ապօրինի հատելու փորձի կազմակերպչին փնտրում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալն ընդունեց, որ բռնաբարել է 12 տարեկան աղջկան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 6-ին, շարունակում է քննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արզնի 2-Երևան» ջրատարի վթարի վերացումը խիստ բարդ է․ ջրամատակարարումը կիրականացվի այլ գրաֆիկով
Կորեայի ձորով անցնող «Արզնի 2-Երևան» 900-1000 մմ-ոց մայրուղային ջրատարի լուսանկարներն է հրապարակել «Վեոլիա ջուր»։«Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 17-ամյա տղային դանակահարելուց հետո հարվածել են ոտքերով, ձեռքերով, մահակով․ Ոստիկանությունը մանրամասնում է
Մարտի 12-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մեքենաներ են մնացել ջրափոսերի մեջ
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Երևանում տրոլեյբուսը հայտնվում հորդառատ անձրևների հե...