Lufthansa ավիաընկերությունը չեղարկել Է չվերթների 80 տոկոսը

Գերմանիայի առաջատար Lufthansa ավիաընկերության ցամաքային անձնակազմի նախազգուշական գործադուլը, որը սկսվել էր հինգշաբթի, ավարտվել է շաբաթ առավոտյան, վերջին երկու օրվա ընթացքում ավիաընկերությանը հաջողվել է իրականացնել բոլոր պլանավորված թռիչքների միայն 10-20%-ը։ Այս մասին հայտնում է Tagesschau լրատվական պորտալը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Lufthansa-ի ցամաքային անձնակազմը դադարեցրել է երկօրյա նախազգուշական գործադուլը։ Աշխատակիցները վերադարձել են աշխատանքի հերթափոխի սկզբին ժամը 7։10- ին (Երևանի ժամանակով 10։10-ին)։ Վերջին երկու օրվա ընթացքում հաջողվել է իրականացնել նախատեսված չվերթների ընդամենը 10-20 տոկոսը»,- գրում է Tagesschau-ն՝ վկայակոչելով ավիաընկերությանը։


Նշվում է, որ չնայած անձնակազմի աշխատանքի վերսկսմանը, ավիաընկերությունները նախազգուշացնում են չվերթների հնարավոր չեղարկման մասին:



Քաղաքականություն