Գավառի և Երևանի դպրոցականների կարճամետրաժ ֆիլմերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցական մրցույթում ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում

Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթում ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում։ Այդ ֆիլմերը մայիսի 16-ին կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին։ Այs մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։


Մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ ներկայացնելով 210 տեսանյութ։


Հայաստանից մրցույթին մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի 12 դպրոց, որոնցից երկուսը տեղ են գտել կարճ ցանկում՝ Գավառի ավագ դպրոցը՝ «Խաղաղություն» ֆիլմով, և Երևանի թիվ 105 ավագ դպրոցը՝ «Լույս» ֆիլմով։


Գրան պրիի, ժյուրիի մրցանակի և Հատուկ հիշատակման հաղթողները կընտրվեն Կաննի ժյուրիի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ստեֆանիա Ջանինիի նախագահությամբ, մարտի 11-ին։


Դափնեկիրներին մրցանակները կհանձնվեն «Ալեքսանդր III» թատրոնում:

Քաղաքականություն