Դպրոցաշինությունից դժգոհ ենք շատ՝ թե՛ աշխատանքների որակից, թե՛ տեմպից. Շիրակի մարզպետ
Յուրաքանչյուր շաբաթ չասեմ, ամեն օր ասեմ, որ այցելություններ կան, թե՛ իմ կուղմից, թե՛ տեղակալի և իմ կողմից ստեղծված հանձնաժողովի, սակայն դպրոցաշինությունից դժգոհ ենք շատ՝ թե՛աշխատանքների որակից, թե տեմպից: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց Շիրակի մարզպետը Մուշեղ Մուրադյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ հաճախականությամբ են այցելում մարզում կառուցվող դպրոցների շինհրապարակներ։
Մարզպետը նաև հայտնեց, որ Կապս գյուղի նորակառույց դպրոցի գույքն արդեն կիսաշեն դպրոցում է։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այն արդյոք պահպանվում է, ինչին մարզպետը դրական պատասխան տվեց։
Կրկնելով, որ դժգոհ է շինարարությունների տեմպից և որակից՝ Մուշեղ Մուրադյանն ասաց. «Մասնավորապես Կապսի դպրոցի պատուհաններն են շատ անորակ, տեղեկացրել ենք պատվիրատուին և առաջարկում ենք վերանայել պատուհանների հարցը»։
Նմանատիպ հոդվածներ
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...
Ուշադիր եղեք և խուսափեք A00101 սերիայով դեղի օգտագործումից. տեսչական մարմին
2024 թվականի մարտի 05-ին ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգի...
Մարտի 8-10-ը կփակվի Մյասնիկյան պողոտայի մի հատվածը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատ...
Ոսկեղենիկ հայերենով գրում են «Լավ պատուհան». մենք դպրոց կառուցել չգիտենք. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դպրոցաշինության ոլորտի որակական խնդիրներին։«Ես ուզում եմ պատուհանին, ծորակին,...