ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ. նրան բողոքի նոտա է հանձնվել
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ. դիվանագետին նոտա են հանձնել՝ պահանջելով դադարեցնել ցանկացած օգնություն Ռուսաստանում անցանկալի ճանաչված ամերիկյան երեք ոչ առևտրային կազմակերպություններին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը ՌԴ ԱԳՆ է կանչվել հինգշաբթի։ Նրան ծանուցվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի են ճանաչվել ԱՄՆ երեք հասարակական կազմակերպություն՝ «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ»-ը, «Մշակութային հեռանկարներ»-ը և «Միջազգային կրթության ինստիտուտ»-ը, որոնք դեսպանատան աջակցությամբ իրականացնում են հակառուսական ծրագրեր և նախագծեր՝ ուղղված կրթական և մշակութային փոխանակումների քողի տակ «ազդեցության գործակալների» հավաքագրմանը։
«Դեսպանին հանձնվել է պաշտոնական նոտա՝ պահանջելով դադարեցնել ցանկացած օգնություն այս ՀԿ-ների գործունեությանը, որը, եթե շարունակվի, կհամարվի որպես ՌԴ օրենսդրության խախտում: Բացի այդ, պանջվել է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքից և սոցիալական ցանցերից հեռացնել այս ՀԿ-ների կողմից իրականացվող կրթական նախագծերի և ծրագրերի ցանկը, որոնք ուղղված են ռուսաստանյան հասարակության համար օտար արժեքների խթանմանը»,- նշել են նախարարությունից։
Արտաքին գործերի նախարարությունը Թրեյսիին ասել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու փորձերը խստորեն կճնշվեն, ներառյալ ամերիկյան դեսպանատան ներգրավված աշխատակիցների արտաքսումը որպես «պերսոնա նոն գրատա»։
Նմանատիպ հոդվածներ
Դատավորները ներքին խմբում հայհոյել են գործող իշխանություններին, դրա համար ստիպում են դիմում գրել. «Ժողովուրդ»
«Դատավորները մնացել են անպաշտպան, բոլոր կողմերից «կրակում» ու ճնշում են, որի հետեւանքով շատերը, չդիմանալով իրավիճակին, դ...
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ. Արմեն Գրիգորյան
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն` որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ։ Ազգային ժողովում ճեպազրույցի...
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել...
ԳՇ պետը` սահմանային կուտակումների լուրերի մասին
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատել է հարաբերական կայուն։ Նա հերքել է լուրերը, թե կուտակումներ կա...