ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինան հայտարարել է ռուսական կործանիչ խոցելու մասին. հրապարակվել է Սու-34-ի ընկելու պահը
Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի հրամանատարությունը մարտի 2-ին հայտարարել է նախօրեի առավոտյան ռուսական ևս մեկ Սու-34 կործանիչ ոչնչացնելու մասին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ուկրաինական օդուժի տեղեկատվությանը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ արևելյան ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը, որը փորձել է կառավարվող ավիառումբերով հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին:
Ուկրաինայի զինվորականների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում խոցվել է ռուսական 12 ռազմական ինքնաթիռ, որից 9-ը՝ Սու-34։
Նշենք նաև, որ ուկրաինական թելեգրամյան ալիքներում դեպքից կադրեր են հրապարակվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լայնածավալ հարձակում` Խան Յունիսում. ՑԱԽԱԼ
Իսրայելի պաշտպանության բանակը` ՑԱԽԱԼ-ը, հայտնել է Խան Յունիսում լայնածավալ հարձակման մասին: Սակայն մարտերը շարունակվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պեսկովն ասել է, թե որ դեպում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի
Ռուսաստանը հավատարիմ է միջուկային զենքի վերաբերյալ իր դոկտրինին, որտեղ այն մեկնաբանվում է որպես «հրաժեշտի զենք»: Այն կկի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդեսայում պայթյուն է որոտացել․ Զելենսկին և Հունաստանի վարչապետը այնտե՞ղ էին․ ԶԼՄ
Ուկրաինայի հարավում գտնվող Oդեսայում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը:...
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիր...