«Նրանք բոլորը կրակի հետ են խաղում». Պեսկով
Արևմտյան երկրները կրակի հետ են խաղում՝ քննարկելով Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա վտանգավոր է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նման առաջարկի ի հայտ գալու փաստը։
Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան «մեծ թվով հակասական հայտարարություններ» է լսում Արևմուտքից՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու վերաբերյալ, սակայն «այս քննարկելու փաստը վտանգավոր է»։ Նա նշել է, որ Մակրոնի հայտարարությունները, թե «մենք պետք է քննարկում սկսենք այս հարցի շուրջ», հնչում են այն փաստարկների ֆոնին, որոնք Արևմուտքին պետք են «որպեսզի Ռուսաստանը ռազմավարական պարտություն կրի»։
«Նրանք բոլորը կրակի հետ են խաղում»,- ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ Գերմանիայի սպաների հետ միասին, որոնք քննարկում են Ռուսաստանի դեմ հարվածները, այս ամենը հանգեցնում է «իրավիճակի հետագա դեգրադացման»։ «Իհարկե, սա չափազանց անպատասխանատու պահվածք է»,- տեղի ունեցածը գնահատել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է, որ «Մոսկվայի համար գլխավորն իր նպատակներին հասնելն է», իսկ «Ռուսաստանը բաց երկիր է դրանց հասնելու քաղաքական և դիվանագիտական տարբերակների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Դատավորները ներքին խմբում հայհոյել են գործող իշխանություններին, դրա համար ստիպում են դիմում գրել. «Ժողովուրդ»
«Դատավորները մնացել են անպաշտպան, բոլոր կողմերից «կրակում» ու ճնշում են, որի հետեւանքով շատերը, չդիմանալով իրավիճակին, դ...
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ. Արմեն Գրիգորյան
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն` որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ։ Ազգային ժողովում ճեպազրույցի...
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել...
ԳՇ պետը` սահմանային կուտակումների լուրերի մասին
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատել է հարաբերական կայուն։ Նա հերքել է լուրերը, թե կուտակումներ կա...