Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել բոյկոտել իսրայելական ապրանքները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպման ժամանակ կոչ է արել բոյկոտել իսրայելական ապրանքները և հրեական պետությանը հեռացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից:
«Ջիդդայում ԻՀԿ արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից Իսրայելի ցեղասպան ռեժիմի արագ վտարման և այլ միջազգային կազմակերպություններին այս ռեժիմի անդամակցության դադարեցման անհրաժեշտությունը:
Այս ռեժիմի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, իսրայելական ապրանքների բացարձակ բոյկոտը կարող են դիտարկվել որպես Պաղեստինին աջակցելու գործնական միջոցներ», – գրել է Իրանի արտգործնախարարը X-ում:
Հիշեցնենք՝ Գազայի հատվածի ճգնաժամի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստին մասնակցելու համար Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի Թեհրանից մեկնել էր Ջիդդա։ Ջիդդա մեկնելուց առաջ իրանցի դիվանագետը հանդիպել է Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուլլահ բին Սաուդ ալ-Անզիի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...