Հայաստանում շուտով ևս մեկ կուսակցություն կծնվի․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Հայաստանում շուտով ևս մեկ կուսակցություն կծնվի՝ ՀԺՊԿ անունով՝ Հանուն ժողովրդավարական պետականության կուսակցություն։ Փետրվարի 11-ին տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը, հիմնել է Արսեն Սարգսյանը, ով լրատվականին ասել է, որ կուսակցությունը հիմնադրվել է «Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ-ի հիմքի վրա: Սարգսյանը ՀԿ-ի հիմնադիրն է նաեւ։ Նա ասաց, որ այս պահին կուսակցությունը դեռ պետական գրանցում չունի, իսկ նրա քաղաքական գծի մասին կխոսի, երբ այն գրանցվի։
Նորաբաց կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկում Արսեն Սարգսյանը մարդկանց հրավիրում է միանալ իրենց․ «Ով Հայ ժողովուրդ, մեր փրկությունը միաբանության մեջ է, Հանուն Հայրենիքի, Հանուն Ժողովրդիս բարօրության, եթե դո՛ւ չես սակարկում ՀՀ ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը, եթե դո՛ւ չես ուրացել սուրբ Արարատը` կարող ես միանալ մեզ»։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, ս...
«Ադրբեջանում ցավագին են ընդունում մի շարք երկրների պաշտպանության նախարարների այցերը ՀՀ». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանում խիստ ցավագին են ընդունում մի շարք երկրն...