ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, սակայն որևէ պաշտոնական հայտարարություն Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում անդամակցությունը դադարեցնելու մասին չկա։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը․
«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում»,- նշել է Տասմագամբետովը` հայտնելով, որ կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, և որ ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է համապատասխան կառույցներին Երևանում։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
Հայաստանն առաջիկայում հետ է քաշելու զորքերը 4 գյուղերից, տեխնիկան արդեն աշխատում է․ Թաթուլ Հակոբյանը
Արդեն ակնհայտ է, որ Հայաստանը առաջիկայում զինուժը հետ է քաշելու 4 գյուղերից՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Աքսիպ...
«Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք, որ նրանք հետ կքաշվեն, սակայն Փաշինյանն ինձ պաշտոնանկ արեց». Արշակ Կարապետյան
«ՊՆ նախարար լինելու ժամանակ ես Մոսկվայում, չբացահայտեմ ում միջնորդությամբ, հանդիպել էի ադրբեջանական կողմի հետ, և պայմանա...
Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատ...