«Ադրբեջանում ցավագին են ընդունում մի շարք երկրների պաշտպանության նախարարների այցերը ՀՀ». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանում խիստ ցավագին են ընդունում մի շարք երկրների պաշտպանության նախարարների այցերը ՀՀ։
Բաքվի բռնապետի, հիմնականում քողարկված վերահսկողության տակ գտնվող մեդիառեսուրսով, տեղեկատվական արշավ են սկսվել հատկապես Հունաստանի և Ֆրանսիայի դեմ, իսկ Իրանի մասով նոր թափ է հավաքում առանց այդ էլ ոչ բարեկամական արշավը։
Բաքվի բռնապետը ևս չի թաքցնում իր , այսպես ասած, դժգոհությունը, բայց իրականում անհանգստությունը՝ կապված հատկապես վերջին շրջանում մեր անվտանգային միջավայրում տեղի ունեցողի հետ։
Ադրբեջանում տրամադրություններ ստեղծող որոշ կենտրոններից սկսել են կոչեր հնչել, որ քանի շուտ է, քանի ժամանակ կա, պետք է հարձակվել Հայաստանի վրա։ Կարծում եմ, որ այս կոչերը վերաձևակերպելու են որպես հանրային պահանջ իր բոլոր հետևանքներով։
Հաղթանակի սինդրոմով տառապող Բաքվի բռնապետը իր բոլոր տեսակի ներքին հանդիպումներում հիշատակում է երկաթե բռունցքը , ինչպես նաև օկուպացված Արցախում կառուցված, այսպես ասած, հաղթանակի ճանապարհի շարունակությունը Հայաստանի Հանրապետության տարածքով, որով ուղղակիորեն սպառնում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։▫️Hal և Concor ը...
Ո՞վ է ցանկանում ՀՀ-ում բացել ամենամեծ սուպերմարկետների ցանցը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանն, իր այլ բիզնեսներից զատ, որոշել է հիմա...
ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, ս...
Նոր մանրամասներ՝ Էդմոն Մարուքյանի ազատման դիմումի վերաբերյալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների ֆոնին Հայաստանի հատուկ...