«Այնպես չէ, որ բոլորի հետ ՌԴ հարաբերությունները հարթ են». Արմեն Գրիգորյան
Արևմուտքից որևէ պարտադրանք չկա։ ՌԴ հետ հարաբերությունները ՀՀ կողմից ոչ մեկ չի փչացրել. հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, հաճախ մեղադրում են, թե իրենց իշխանության պատճառով է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացնել. «Ավելի մեծ պատկերի մեջ եթե դնենք ու փորձենք հասկանալ՝ արդյո՞ք ՌԴ-ն իր հարաբերություններն այլ երկրների հետ էլ է փչացրել։ Եթե նայենք՝ կտեսնենք, որ Հայաստանի նման բազմաթիվ օրինակներ կան»։ Ըստ Գրիգորյանի, եթե մեկը շատերի հետ վատ է, ապա մեկ հոգու խնդիր է. «Այնպես չէ, որ բոլորի հետ ՌԴ հարաբերությունները հարթ են»։
Նա նաև շեշտել է. «Մեզ փորձում են դեպի Արևմուտք գնալու, Արևմուտքին աջակցելու առնվազն մեղադրանքներ ներկայացնել, ապա Արևմուտքին ամենաուժեղացնող գործոնն Ուկրաինայի պատերազմն է։ Ուկրաինայի պատերազմի արդյունքում ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, առնվազն Ֆինլանդիան ու Շվեդիան մտել են, ԵՄ-ն Ուկրաինայի պատերազմից հետո միահամուռ է։ ԱՄՆ ռազմական արդյունաբերությունը զարգանում է, շատ ինտենսիվ, նաև՝ այդ պատերազմի պատճառով։ ՆԱՏՕ-ն ամենաուժեղն է։ Հիմա կարող ենք հարց տալ՝ էդ մե՞նք ենք արևմուտքին ուժեղացնում, թե էն մարդիկ, որ որոշել են այդ պատերազմն իրականացնել ու պատերազմի արդյունքում Արևմուտքը շատ ուժեղացել է։ Պետք է արևմտամետներ փնտրել ուրիշ տեղ, Հայաստանից դուրս»։
Նմանատիպ հոդվածներ
Դատավորները ներքին խմբում հայհոյել են գործող իշխանություններին, դրա համար ստիպում են դիմում գրել. «Ժողովուրդ»
«Դատավորները մնացել են անպաշտպան, բոլոր կողմերից «կրակում» ու ճնշում են, որի հետեւանքով շատերը, չդիմանալով իրավիճակին, դ...
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ. Արմեն Գրիգորյան
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն` որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ։ Ազգային ժողովում ճեպազրույցի...
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել...
ԳՇ պետը` սահմանային կուտակումների լուրերի մասին
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատել է հարաբերական կայուն։ Նա հերքել է լուրերը, թե կուտակումներ կա...