Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր էջի մասին
ԻԻՀ ԱԳՆ ղեկավարը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր էջը բաց է և հույս է ներշնչում երկու ժողովուրդներին, իսկ երկու երկրների առջև բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ: Այս մասին հայտնում է ТАСС–ը:
«Ադրբեջանը կարևոր տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ, և երկու ժողովուրդները, հարևան և պատմական կապերից բացի, ունեն նաև ընտանեկան կապեր։
Բարեբախտաբար, երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել, որը հույս է ներշնչում երկու ժողովուրդներին, և երկու երկրների համար բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռո...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...