ՀՀ-ում սիգարետի ներմուծման ծավալները 2022 թ-ին կրճատվել են. ՄՊՀ-ն տվյալներ է հրապարակել
Սիգարետի ներմուծման ծավալները 2022 թվականին 2019–ի համեմատ կրճատվել են շուրջ 30%-ով, իսկ տաքացվող և էլեկտրոնային ծխախոտների ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար մոտ 3 և 77 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
ՄՊՀ–ն ծխախոտի արտադրանքի ոլորտում ուսումնասիրություններ է իրականացրել, դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները:
Ծխախոտային արտադրանքի արտահանման ծավալները 2022 թվականին շուրջ 16%-ով աճել են 2021 թվականի համեմատ, ինչը մեծապես պայմանավորված է սիգարետի արտահանման ծավալների ավելացմամբ։
Նշվում է, որ էլեկտրոնային և տաքացվող ծխախոտների արտադրություն Հայաստանում չի իրականացվում, այլ ամբողջությամբ ներմուծվում է: Մինչդեռ սիգարետի մասով ՀՀ-ն ամբողջությամբ ինքնաբավ է և առավելապես հանդիսանում է սիգարետ արտահանող երկիր։ Տեղական արտադրությունը մոտ 12 անգամ գերազանցում է ներմուծման ծավալը:
Ի տարբերություն սիգարետների և էլեկտրոնային ծխախոտների՝ տաքացվող ծխախոտը չի ներառվում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։ Այն դասակարգվում է որպես ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչ։
ՄՊՀ–ում համարում են, որ տաքացվող ծխախոտները նույնպես պետք է ներառվեն պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։
Նմանատիպ հոդվածներ
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...
Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» ԲԿ-ից. ավագանու անդամ
Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնո...
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել սեպտեմբե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում...