Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» ԲԿ-ից. ավագանու անդամ
Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքի պատից: Այս հայտարարությունն արել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։
Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, երեկ հայտարարել էր, որ այցելել է նշված կենտրոն և անակնկալի եկել, քանի որ պարզվել է` ո՛չ բաժանմունքը կա, ո՛չ որդու անունը կրող ցուցատախտակը։ Աշխատակիցներից փորձել է տեղեկանալ` որտեղ են բաժանմունքն ու ցուցատախտակը, ոմանք ասել են, որ բաժանմունքը տեղափոխվել է, ոմանք էլ զարմացել ու ասել են, որ այնտեղ վահանակ չի եղել, այնինչ պատի վրա հստակ երևացել են վահանակի հետքերը։
«Հարցն այն է, որ բաժանմունքն է տեղափոխվել նույն ԲԿ-ի այլ հատված, որտեղ և փակցվել է վահանակը»,- գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում` մեկնաբանություններում հավելելով, որ վահանակն այսօր առավոտյան է փակցվել։
Արտակ Հովհաննիսյանն այսօր նոր գրառում է արել` անդրադառնալով սոցցանցերում տարածվող հերքումներին։
«Քանի որ տարբեր աղբյուրներ սկսել են անհեթեթ հերքումներ տարածել, ես վաղը առավոտյան կլինեմ սույն բուժհաստատությունում և կստանամ բոլորիս հուզող պարզաբանումը»,– գրել է նա` նշելով, որ պատրաստ է պարզաբանում ստանալուց հետո նույն վայրում պատասխանել լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ «Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը 44–օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով է անվանակոչվել է 2021 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել սեպտեմբե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ջուլիս» ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում...
Ազգային գրադարանն այսօր փակ կլինի. հայտնի է պատճառը
Հայաստանի ազգային գրադարանից հայտնում են. «Սիրելի ընթերցողներ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմա...