ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և «Վագներ»–ի նկատմամբ
ԱՄՆ Պետդեպարտամենտը միջուկային զենքի չտարածման պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, մասնավոր ռազմական Wagner ընկերությունը, Սանկտ Պետերբուրգի «Элтехнорд» ընկերությունը, ինչպես նաև ռուսաստանցի Պավել Շևելինին ու Հյուսիսային Կորեայի քաղաքացի Ռիմ Յոնգ Հյոկին: Համապատասխան հրամանը հայտնվել է Ամերիկյան դաշնային ռեգիստրի կայքում։
Ինչպես երևում է փաստաթղթից, պատժամիջոցները տարածվում են նաև սև ցուցակում հայտնված ընկերությունների և անհատների «հաջորդների, ստորաբաժանումների և մասնաճյուղերի» վրա։ Սահմանափակումները մտցվել են զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման մասին երկրի օրենսդրության ենթադրյալ խախտման պատճառով, ներառյալ միջուկային զենքը Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հետ կապված։
ԱՄՆ Պետդեպարտամենտն արգելում է որևէ տեսակի պայմանագիր կնքել պատժամիջոցների տակ գտնվող անձանց և կազմակերպությունների հետ, նրանց օգնություն տրամադրել, զենք և ռազմական տեխնիկա վաճառել և արտահանման հսկողության տակ գտնվող ապրանքներ գնելու ԱՄՆ լիցենզիաներ տալ:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռո...
ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպել են
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...