Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր շփման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումներ դեռևս չկան: Լրագրողներին այս մասին է ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ներկա պահին բարձր մակարդակով ինչ-որ շփումներ ժամանակացույցով նախատեսված չեն, դրա հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են լինել։ Հեռախոսազրույցները բավական արագ կարող են կազմակերպվել», - նշել է Պեսկովը։
Հայաստանի պաշտոնյաները գնալով ավելի հաճախ են հակառուսական արտահայտություններ թույլ տալիս՝ Մոսկվային մեղադրելով դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։ Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները, այլև այդ կազմակերպությունը սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար։
Նա հավելել էր, որ այժմ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կառույցին, բայց եթե իրավիճակը չփոխվի, ապա դե յուրե կսառեցնի այն։ Դրան հաջորդել էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Ռուսաստանը ցանկանում էր «օղակ գցել երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի վզին» և պայմանավորվել է Թուրքիայի հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, ինչպես նաև ասել էր, որ ՀՀ–ն պատրաստ է դառնալ ԵՄ անդամության թեկնածու։
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը` սահմանային կուտակումների լուրերի մասին
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատել է հարաբերական կայուն։ Նա հերքել է լուրերը, թե կուտակումներ կա...
Փաշինյանի որոշմամբ Էդմոն Մարուքյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետի որոշմամբ Էդմոն Մարուքյանն ազատվել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:«Ղեկավարվելով «Դիվանագիտա...
Դատավորները ներքին խմբում հայհոյել են գործող իշխանություններին, դրա համար ստիպում են դիմում գրել. «Ժողովուրդ»
«Դատավորները մնացել են անպաշտպան, բոլոր կողմերից «կրակում» ու ճնշում են, որի հետեւանքով շատերը, չդիմանալով իրավիճակին, դ...
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ. Արմեն Գրիգորյան
Ոչ թե ՀՀ-ն, այլ ՌԴ-ն` որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ։ Ազգային ժողովում ճեպազրույցի...