«Մաքս Ֆիշ» ընկերությունում ստուգումներ կանցկացվեն. ՍԱՏՄ-ն արձագանքել է Ռոսսելխոզնադզորին
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պատրաստվում է ստուգումներ անցկացնել «Մաքս Ֆիշ» ընկերությունում։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում։
Մարտի 1-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ խախտումներ է հայտնաբերել Հայաստանից մատակարարված ձկնկիթում, ժամանակավորապես սահմանափակվել են «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և ծիածանափայլ իշխանի կարմիր սառեցված ձկնկիթի մատակարարումները:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռոսսելխոզնադզորից ստացել է գրություն այն մասին, որ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ ընկերության արտադրած իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ): ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները:
«Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,– ասված է հաղորդագրությունում։
ՍԱՏՄ–ն «Մաքս Ֆիշ» ընկերությունում վերջին անգամ վերահսկողություն է իրականացրել 2023թ-ին, այդ ժամանակ խախտումներ չեն հայտնաբերվել:
Նմանատիպ հոդվածներ
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...
Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» ԲԿ-ից. ավագանու անդամ
Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնո...
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ
Տաքսի ծաառյությունների ոլորտը կանոնակարգելու նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ։ Այն նախատեսվում է գործարկել սեպտեմբե...
Մարտի 8-ին Երևանի հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար
Մարտի 8-ին Երևանում հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար. տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Քաղա...